536.23
7.42
481.57
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի կառավարության անդամները կարող են սկսել տեղաշարժվել էլեկտրոմոբիլներով

17:21
17 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության անդամները կարող են սկսել օգտվել էլեկտրամոբիլներից, հինգշաբթի նիստում հայտնեց բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և մինչև 2022 թվականն էլեկտրամոբիլների ներկրումն ԱԱՀ–ից ազատելու վերաբերյալ։ Դա թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի գնման և շահագործման խթանման համար, ինչը թույլ կտա կրճատել մթնոլորտի աղտոտվածությունը և կնվազեցնի էներգետիկ կախվածությունը։

Բացի այդ, էլեկտրաշարժիչով մոտոցիկլերի ներկրումը, Ղափլանյանի խոսքով, թույլ կտա զգալիորեն պարզեցնել ճանապարհային երթևեկությունը և կրճատել խցանումների թիվը։

«Նախարարությունը քննարկում է կառավարության համար էլեկտրամոբիլների գնման հնարավորությունը, որ օրինակ ծառայի հասարակությանը բենզինի տնտեսման և էկոլոգիական արտանետումների կրճատման հարցում»,– ասաց Ղափլանյանը։

Նա նաև հայտնեց, որ նախարարությունն այս տարի ծրագրում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով մշակել Հայաստանում էլեկտրատրանսպորտի զարգացման և լցակայանների ստեղծման ծրագիր։

2017 թվականի հոկտեմբերի 1–ի տվյալներով, Հայաստան է ներկրվել 28 էլեկտրամոբիլ, իսկ 2018–ին` 33 էլեկտրամոբիլ։ Միաժամանակ, Վրաստանում հարկի զրոյացումից հետո էլեկրամոբիլների ներկրումը 2017 թվականին աճել է մինչև 328 մեքենա (34 էլեկրամոբիլ 2016 թվականին)։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:38
25 Ապրիլի 2019
Հայաստանի բանտերի «զոն նայողների» բոլոր արտոնությունները վերացվել են. Զեյնալյան
Բոլոր բանտախցերը մանրամասն ստուգվում են:
18:32
25 Ապրիլի 2019
Ջանջուղազյանի դեմ քվեարկությունը մեսիջ է կառավարությանը. Մարուքյան
Ապրիլի 17–ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է ֆինանսների նախարարի հրաժարականի անհրաժեշտության մասին:
17:15
25 Ապրիլի 2019
Հայաստանն առանց մանկատների. պետությունը կօգնի թողնել հիվանդ երեխաներին ընտանիքներում
Հայաստանում մեկնարկել է աննախադեպ սոցիալական ծրագիր:
17:14
25 Ապրիլի 2019
Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը
Էդմոն Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը:
15:11
25 Ապրիլի 2019
ՀՀ ԿԲ-ն կոչ է անում մոլորության մեջ չընկնել 5000 դրամանոցի պատկերի պատճառով (ՖՈՏՈ)
Թղթադրամի նկարագրության մեջ չի նշվում, որ հուշարձանի ֆոնին պատկերված է եկեղեցի:
12:47
25 Ապրիլի 2019
ԱՄՆ Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել. Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Արցախի ճանաչում և Նախիջևանի մշակութային ցեղասպանություն
ԱՄՆ Նահանգի Սենատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24–ը «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելուն։
12:38
25 Ապրիլի 2019
Երևանում փողոցներ են փակվելու Քաղաքացու օրվա կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանում փողոցներ են փակվելու Քաղաքացու օրվա կապակցությամբ:
11:18
25 Ապրիլի 2019
Բացառիկ վիրահատություն Հայաստանում. կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը (ՎԻԴԵՈ)
Բացառիկ վիրահատություն Հայաստանում. կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը:
17:42
24 Ապրիլի 2019
Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի Անմար կրակի մոտ։
16:51
24 Ապրիլի 2019
«Ավրորա» մարդասիրական մրցանակը ներկայացրել է 3 հերոս–նոմինանտներին և մրցանակաբաշխության ամսաթիվը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ավրորա» մարդասիրական մրցանակը հրապարակել է 2019թ. «Ավրորայի» հերոսներին:
15:20
24 Ապրիլի 2019
Թուրքիայի նախագահը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին սադրիչ հայտարարություններով հանդես եկող ոչ մի երկիր չի ձգտում պաշտպանել ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը:
14:43
24 Ապրիլի 2019
Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Արթուր Դավթյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն: