ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԱ մամուլի ծառայությունը։
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել>>
Ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: -0-