486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն ապրիլին կայանալիք փառատոնում
14:33
21 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանում հաջորդ տարվա ապրիլին ծրագրված մեծ փառատոնում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավար Արամ Սաթյանը։

«Փառատոնի ծրագիրը մշակվում է Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ։ Կհնչեն սիմֆոնիկ, կամերային, էստրադային, երգչախմբային ստեղծագործություններ, երաժշտական ստեղծագործություններ երեխաների համար»,– հայտնեց Սաթյանը։

Ըստ նրա, իրենց մասնակցությունն արդեն հաստատել են երկու սիմֆոնիկ նվագախմբեր և երգչախմբեր։

«Պայմանավորվածություն ունենք նաև ԱՄՆ–ում երաժշտական փառատոնի անցկացման, Չինաստանում, Իսպանիայում, Հունաստանում, Կորեայում և Արգենտինայում ելույթների մասին»,– ասաց Սաթյանը։

Ամփոփելով 2015 թվականի արդյունքները` Կոմպոզիտորների միության ղեկավարը հայտնեց, որ ծրագրված նախագծերը հաջողվեց իրագործել` չնայած որոշակի դժվարությունների։ Ըստ նրա, իր գլխավորած կազմակերպությանը, որը ներկայացնում է ազգային երաժշտությունն աշխարհում, պակասում է ֆինանսավորումը, ինչպես նաև մամուլի ուշադրությունը։

«Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված չորս համերգ։ Կազմակերպվել է մի շարք գործիքային և վոկալ համերգներ ԱՄՆ–ում»,– ասաց Սաթյանը։

Բացի այդ, 2015 թվականին Կոմպոզիտորների միության աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ փառատոներ։ Ներկայում աշխատանք է տարվում 2017 թվականի Միջազգային փառատոնի նախապատրաստման ուղղությամբ։

«Կոմպոզիտորների միությունն այսօր միավորում է տարբեր սերունդների երաժիշտների, թույլ է տալիս ժամանակակից երաժիշտների ներկայացնել իրենց արվեստը, լսել սեփական ստեղծագործությունները։ Դա հատկապես կարևոր է, քանի որ Հայաստանում շատ են տաղանդավոր կոմպոզիտորները, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»,– ընդգծեց Սաթյանը։ Նրանց թվում Սաթյանը նշեց Միշել Պետրոսյանին, Արամ Հովհաննիսյանին, Դավիթ Սաթյանին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։
14:36
23 Փետրվարի 2017
Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։
13:55
23 Փետրվարի 2017
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
13:40
23 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:
12:48
23 Փետրվարի 2017
ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել փամփուշտը փողում պայթելու հետևանքով
Խուդինյանը  մահացու բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի կրակը ճնշելու նպատակով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթելու պատճառով։
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։