ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և եզրափակիչ ընթերցմամբ հավանություն տվեց նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու օրինագծին։
Բոլոր 111 պատգամավորները միաձայն ընդունեցին օրինագիծը։
Նախագծում խոսքն այն նվազագույն շեմի մասին է, որից ցածր կենսաթոշակ լինել չի կարող։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախօրեին նշեց, որ այդ նախաձեռնությունը կտարածվի շուրջ 18 հազար կենսաթոշակառուների վրա։
Նրա խոսքով, այս օրինագծի ընդունումը կհանգեցնի պետբյուջեից 800 մլն դրամի հավելյալ ծախսերի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում