ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, պատվով կատարելով իր առաքելությունը, վերադարձել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
2010 թվականից Հայաստանն օժանդակում է ՆԱՏՕ–ի խաղաղարար առաքելության իրականացմանն Աֆղանստանում, սկզբում Անվտանգության ապահովման միջազգային ուժերի, այնուհետև` «Վճռական օժանդակություն» օպերացիայի շրջանակում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում