528.1
7.2
475.94
+34
Եղանակը Երևանում
Հայ

Հաշվառման թիթեղյա համարանիշ չստացած մեքենաների տերերը կարող են ապրիլի 11–ից դիմել դրանք ստանալու համար. ոստիկանություն

13:04
10 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար:  

«Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը», – հայտնում են ոստիկանությունից:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետն այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն՝ ավտոմաքսատուն, որտեղ զրուցել էր մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից:

Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: 

Վարչապետի խոսքով, մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են:

«Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով:
15:28
21 Օգոստոսի 2019
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ
Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
15:10
21 Օգոստոսի 2019
Հայաստանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
13:54
21 Օգոստոսի 2019
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստի դեմ
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար:
13:33
21 Օգոստոսի 2019
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
13:21
21 Օգոստոսի 2019
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացում 45,6 հազար դոլարի հափշտակման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
12:23
21 Օգոստոսի 2019
Փաշինյան. Սևանից նոր թողք իրականացնելու անհրաժեշտություն կարող է չլինի
Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն:
10:59
21 Օգոստոսի 2019
Երևանում կարող է գրանցվել օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
08:00
21 Օգոստոսի 2019
Երեքշաբթի` օգոստոսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:19
20 Օգոստոսի 2019
Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը
Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում: