441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հափշտակվել է մոտ 20մլն դրամ. չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում (ՎԻԴԵՈ)

16:59
11 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։

Համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում` պարզվել է, որ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հաստատապես իմանալով, որ իր փեսան աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վանաձորի տարածքային տեղամասում, 2011թ սեպտեմբերի մեկից 2018թ սեպտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում նրան հրամանագրել է որպես դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն, իսկ 2018 թ․ սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ հնոցապանների կարգադրիչ։

Բացի այդ, 2014թ հունվարի 1-ից 2018թ սեպտեմբերի 1-ը որպես տեխնոլոգիայի ուսուցիչ, իսկ 2016թ մայիսի 11-ից 2017թ փետրվարի 28-ը որպես դաստիարակ է հրամանագրել երկու այլ քաղաքացիների։

Այս ընթացքում դպրոցի տնօրենը կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման։

Արդյունքում՝ դպրոցի բյուջեից, փաստացի չաշխատած օրերի համար, որպես աշխատավարձ է դուրս գրվել և վատնման եղանակով հափշտակվել ընդհանուր 20,129,632 դրամ։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ