ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում COVID-19 ներհիվանդանոցային լաբորատոր ախտորոշումը կազմակերպված է հատուկ կարգով։ Այս մասին նշվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Ընդունվող պացիենտի մեկուսարան տեղափոխումից հետո, նմուշառման տարրաները տեղափոխվում են հատուկ կարգով, առանձնացված մեքենաներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1808 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-