535.56
7.43
479.72
+28
Եղանակը Երևանում
Հայ

Գլխավոր դատախազը` Քոչարյանի կալանքի երկարացման մասին. «մենք կարծում ենք, որ կալանքի հիմքերը պահպանվում են»

18:20
17 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացումը հիմնավորված է։

Ներկայում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1–ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։ Նա կալանավորված է։ Փետրվարի 12–ին Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին առաջադրել է նոր մեղադրանքներ «առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելը» հոդվածով։

«Մենք հիմքեր տեսնում ենք, որ նախաքննության ավարտից հետո Քոչարյանը մնար կալանքի տակ։ Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ կալանքի հիմքերը պահպանվում են»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով, կալանավորման հիմքեր կան, հատկապես հաշվի առնելով վկաների վրա ազատության մեջ գտնվելու դեպքում ճնշում գործադրելու հավանականությունը։

Դավթյանը հայտնեց նաև, որ 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների հետ կապված գործերով կատարվում են ստուգումներ և փաստաթղթերի համադրում, ինչի հիման վրա գործերը վերանայվում են։

«Որոշ գործեր արդեն վերանայել ենք և ուղղել դատարան վերանայման»,– ասաց Դավթյանը։

Ի պատասխան հստակեցման, թե արդյո՞ք դա վերաբերում է այն քրեական գործին, որով մի ժամանակ դատապարտված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գլխավոր դատախազն ասաց, որ դա վերաբերելու է բոլոր գործերին։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
18 Մայիսի 2019
Փաշինյան. «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
18:35
18 Մայիսի 2019
Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։
18:17
18 Մայիսի 2019
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը։
16:14
18 Մայիսի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
10:30
18 Մայիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (մայիսի 13–17)։
20:45
17 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին` կոչ անելով պահպանել կոռեկտություն:
19:50
17 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ։
17:49
17 Մայիսի 2019
Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման:
17:39
17 Մայիսի 2019
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով (ՎԻԴԵՈ)
Nokia –ն մեծապես հետաքրքրված է ՀՀ–ում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով:
16:53
17 Մայիսի 2019
«Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն
Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը:
16:37
17 Մայիսի 2019
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. մամուլի քարտուղարը պարզաբանում է իրավիճակը:
15:46
17 Մայիսի 2019
2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտվել է քրեական գործերով պետությանը պատճառված 22.4 մլրդ դրամի վնաս
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վիճակը։