438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Ղրիմ–Կոնգո տենդը կարող է ներթափանցել Հայաստան

21:02
07 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Իրանում բռնկված Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդի` Հայաստան ներթափանցելու հավանականություն գոյություն ունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լուսինե Պարոնյանը։

«Այդպիսի հավանականություն կա, քանի որ հարուցիչ տիզերը փոխանցում են վիրուսն իրենց սերունդներին, այդ իսկ պատճառով մենք մշտապես համապատասխան հետազոտություններ ենք անցկացնում»,– ասաց նա, ավելացնելով, որ ճշգրիտ հնարավոր չէ գնահատել այսօրվա դրությամբ առկա հավանականությունը։

Загружается новость ... "Право"

Համաճարակաբանը հայտնեց նաև, որ երկրում աշխատանք է տարվում նաև բուժանձնակազմի հետ` 2014 թվականին առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդի համաճարակաբանության, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդաբանական ձեռնարկ։

Մասնագետի խոսքով, կան որոշ բնակավայրեր, որտեղ ժամանակ առ ժամանակ բռնկվում են տենդի օջախներ, դրանց թվում են` Կրասնոդարի երկրամասը, Թուրքիան, Իրանը։ Նա նաև հիշեցրեդ, որ մի քանի տարի առաջ տենդի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում։

Պարոնյանի խոսքո, Հայաստանում արձանագրվել է հիվանդացության միայն մի դեպք 1984 թվականին, որը մահվան ելք է ունեցել։

Ինչպես պարզաբանեց համաճարակաբանը, այս հիվանդությունը կարող է անցնել առանց ախտանիշերի կամ ունենալ գրիպանման ախտանիշեր։ Նա հայտնեց նաև, որ տենդը հնարավոր է ախտորոշել և բուժել։

«Եթե ինչ–որ տենդի կասկածանք է առաջանում, նույնիսկ ոչ հեմոռագիկ, այսինքն, չի ուղեկցվում արյունազեղմամբ, հիվանդի անալիզները միանգամից ուղարկվում են վիրուսաբանական լաբորատորիա, որտեղ դրանք ուսումնասիրվում է, այդ թվում` Ղրիմ–Կոնգոյի տենդի առկայությունը»,– ասաց Պարոնյանը։

Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի անասունից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ կոնտակտի արդյունքում։ Տենդից մահվան գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս, սովորաբար մահը վրա է հասնում հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ