424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգը» ՀՀ կառավարությանը կոչ է անում պաշտպանել պետության և օտարերկրյա ներդրողների շահերը

16:38
24 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել մի խումբ կողմնակի անձանց գործողությունների պատճառով, հայտնում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» –ը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը
«Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա»,– նշվում է հաղորդման մեջ։

Ըստ հաղորդագրության, հանքաքարի արդյունահանման դադարեցումը հանգեցրել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդի։ Ճյուղն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված կանգնեցրել է նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։

«Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ և ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ։ Սակայն բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունն այս հարցով դիմել է Ոստիկանություն, սակայն ոստիկանությունը չի միջամտում իրավիճակին, բացատրելով իր քայլը նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել։
Ընկերությունից հիշեցնում են, թե ինչպիսի պայմաններում է ձեռք բերվել արտադրական համալիրը։

«2007թ․ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական կոմպլեքսը ձեռք բերեց աղետալի վիճակում՝ պետության և աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Ընկերությունը ձեռնարկության զարգացման և արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն ԱՄՆ դոլար` դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։

Загружается новость ... "Право"

«Արդյունքում, այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն ԱՄՆ դոլարը։ Միայն 2017 թվականին ԳեոՊրոՄայնինգը պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար և ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում»,– ընդգծվում է հաղորդագրության մեջ։

«ԳեոՊրոՄայնինգը» ՀՀ Կառավարությանը և ուժային կառույցներին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն պետության և օտարերկրյա ներդրողների շահերի, որոնք տեղերում սոցիալական ծրագրեր են իրականացնում։

Ընկերությունը պետության կողմից աջակցության հույս է հայտնում, ակնկալելով, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի արդյունաբերական ձեռնարկությունների կայուն, առանց խոչընդոտների աշխատանքը ապահովելու համար միջոցներ կձեռնարկվեն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ