441.06
4.43
403.38
+14
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

16:44
22 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ այն քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մասնավորապես, տոնական միջացառումներ տեղի ունեցան Արարատ և Վարդենիս քաղաքներում։ Միջոցառման շրջանակում ընկերության լավագույն աշխատողներին և աշխատանքի վետերաններին շնորհակալական պատվորգրեր և դրամական խրախուսումներ հանձնվեցին։

'ГеоПроМайнинг' GeoProMining

Ընկերության լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին Հանքագործների և մետաղագործների միության շքանշաններով։ Միջոցառումների շրջանակում կայացավ
«Քարերի տիրակալները» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված օրվա հերոսներին՝ հանքագործներին և մետաղագործներին։ Ներկաներին ներկայացվեց նաև ռեպորտաժ-հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանում իրականացված սոցիալական ծրագրերի վերաբերյալ։

Միջոցառումները եզրափակվեցին տոնական ուրախ համերգներով՝ էստրադայի և հեռուստաշոուների հանրահայտ աստղերի մասնակցությամբ։

Միջոցառումներին ներկա գտնվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, Արարատի և Գեգարքւնիքի մարզպետները, ընկերության ղեկավարները, գործընկերները և կոլեկտիվը։

'ГеоПроМайнинг' GeoProMining

«Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աշխատանքի տարիներին Հանքագործի և մետաղագործի օրը հազարավոր մարդկանց համար դարձել է մեծ ժողովրդականություն վայելող տոն՝ նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց մասնագիտությանը և այդ ոչ հեշտ գործին, ովքեր հարգում ու կերտում են նոր ավանդույթներ, կերտում են իրենց և երկրի ապագան։ Շնորհավորում ենք Ձեր տոնը, հարգելի գործընկերներ և բարեկամներ։ Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ և՛ տանը, և՛ աշխատնքում»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։ -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման