+12
Եղանակը Երևանում
Հայ

Այբբենարանից մինչև ինժեներական դիպլոմ. «Գեոպրոմայնինգ»-ի կրթական նախագծերը շարունակվում են (ՖՈՏՈ)

14:54
01 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը շարունակում է կրթական նախագծերի իրականացումը, մասնավորապես, Հայաստանում ՌԴ դեսպանատան և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի հետ համագործակցության համատեքստում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում ֆինանսավորել է «Այբբենարան»-ի («Букварь») հրատարակումը՝ (2000 տպաքանակով) ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների համար։

Հայաստանի 60 դպրոցներ գրքերը կստանան որպես նվեր։ Սա ընկերության հերթական նախագիծն է՝ իրականացված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ կրթական ծրագրերի շրջանակներում։

Դրանից բացի, ինչպես նշվում է մամուլի հաղորդման մեջ, ընկերությունը ֆինանսավորել է լեզուների և դպրոցական առարկաների ինտերակտիվ ուսուցման գծով ինովացիոն երեք դասարաններ։

Geopromining Геопромайнинг Букварь интерактивный класс (3).jpg

Երեք դպրոցներում՝ Վարդենիս, Արարատ և Արմավիր քաղաքներում, ընկերությունը բացել է ինտերակտիվ դասարաններ և դրանք կահավորել համակարգչային տեխնիկայով։

Ներկայում «Գեոպրոմայնինգը» մշակում է հանրային նշանակության վայրերում բազմաֆունկցիոնալ կենտրոններ ստեղծելու նախագծի նոր կոնցեպցիա։ Այդ կենտրոններում աշակերտները և ուսանողները անվճար հիմունքներով ձեռք կբերեն տեղեկատվական տեխնոլոգիաների մասին գիտելիքներ, կսովորեն օտար լեզուներ։

Geopromining Геопромайнинг Букварь интерактивный класс (4).jpg

Ընկերությունը նաև շարունակում է «Կրթաթոշակային ծրագիր» նախագծի իրականացումն իր գործունեության աշխարհագրության մեջ ընդգրկված շրջանների դիմորդների նախապատրաստման ուղղությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի բուհեր ընդունվելու համար։ Երկարաժամկետ և մշտական բնույթ կրող ծրագիրը կենտրոնացած է լեռնագործության և մետաղագործության ոլորտում մասնագիտացվող կադրերի ուսուցման և նախապատրաստման վրա։

«Հիշյալ կրթական նախագծերի իրականացումը բխում է միջպետական մակարդակով ընդունված ծրագրերից։ Շնորհիվ Դեսպանատան և Երևանում՝ Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի համագործակցության՝ ծրագրի իրականացումը կրում է համակարգային բնույթ, բարձր հասցեականություն և արդյունավետություն։ Այս առթիվ մեր երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ դեսպանատանը և և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնին»,- ասվում է հաղորդման մեջ։

Գեոպրոմայնգի նախագահ Ռոման Խուդոլին իր շնորհավորական ուղերձում նշեց, որ սեպտեմբերի 1-ը ամենալուսավոր և բարի տոներից մեկն է, որ միավորում է բոլոր սերունդներին։ Այն նոր ձեռնարկների, հեռանկարների և հնարավորություններ խորհրդանիշն է։

Geopromining Геопромайнинг Букварь интерактивный класс (2).jpg

«Մենք բոլորս հիշում ենք այն անմոռանալի զգացողությունը, որով 1-ին անգամ ոտք դրեցինք դպրոցի շեմին։ Հիշում ենք մեր առաջին ուսուցչին և դպրոցական ընկերներին։ Այս օրը առավել հուզիչ է առաջինդասարանցիների համար, որոնց համար սկսվում է կյանքի նոր փուլ՝ լի զարմանալի հայտնագործություններով և ձեռքբերումներով։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, դասավանդողներին և ծնողներին՝ ուսումնական նոր տարվա մեկնարկի և գիտելիքների օրվա առթիվ»,- ասաց նա:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:
17:26
17 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։