484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բուրջանաձեն մեղադրել է Վրաստանի իշխանություններին ընդդիմության դեմ «պատժիչ արշավ» սկսելու մեջ
14:23
23 Մարտի 2009

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում - միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկուշաբթի մեղադրել է երկրի իշխանություններին ընդդիմության դեմ «պատժիչ ակցիաների արշավ» սկսելու մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Երկրի իշխանությունները մարտի 22-ից, իսկ ավելի հստակ կիրակի ժամը 22.30-ից անցել են պատժիչ գործողությունների», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բուրջանաձեն։ Նրա խոսքերով, այդ պահից սկսած կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ են ձերբակալվել։

«Ձերբակալվել է կուսակցության երիտասարդական թևի մի քանի ներկայացուցիչ, ինչպես նաև Բաթումիում ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկը Աջարիայի ներկայացուցչության ղեկավար Զուրաբ Ավալիանին է», - հայտարարել է Բուրջանաձեն։

Նրա խոսքերով, բոլոր դեպքերում ձերբակալություններն իրականացվել են խստագույն խախտումներով, ձերբակալման պահին և ոստիկանության կողմից խուզարկության իրականացման ժամանակ արգելվել է փաստաբանների մասնակցությունը։

Ձերբակալվածների թվում է նաև Բուրջանաձեի ամուսնու՝ Սահմանային ոստիկանության նախկին պետ Բադրի Բիցաձեի վարորդը։

«Ձերբակալվածների տների խուզարկության ժամանակ «հայտնաբերվել է» մեծ քանակության հրազեն։ Ես չեմ զարմանա, եթե շուտով, մի գեղեցիկ օր, իմ տանը նույնպես հայտնաբերվեն թմրանյութեր, ատոմային կամ քիմիական զենք», - հայտարարել է Բուրջանաձեն։

Նրա խոսքերով, «իշխանությունները կեղտոտ արշավ են սկսել՝ համոզվելով, որ չեն կարող կանգնեցնել ապրիլի 9-ին բարձրացվող ալիքը, երբ ժողովուրդը կհավաքվի ակցիային՝ պահանջելով նախագահի պաշտոնից Սահակաշվիլու հրաժարականը»։

Նա պնդում է, որ տվյալ փուլում իշխանությունների նպատակը ընդդիմությանը վարկաբեկելն է՝ մեղադրելով զինված գործողություններին նախապատրաստվելու, զենքի անօրինական պահպանման, ինչպես նաև Ռուսաստանի պատվերը կատարելու մեջ։

Նախկին խոսնակի ամուսին Բադրի Բիցաձեն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլին առաջարկել է նրան մեկ ամսով հեռանալ երկրից, հակառակ դեպքում սպառնացել է ձերբակալել նրան։

Բուրջանաձեն տեղեկացրել է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել դիվանագիտական ներկայացուցչություններին, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Լիտվայի, Չեխիայի և Լեհաստանի դեսպանատներին, ինչպես նաև ԱՄՆ դեսպանին, ԵԱՀԿ և Եվրամիության դեսպաններին։

«Որևէ անօրինական գործողություններ մենք չենք պատրաստվում իրականացնել։ Մեր բոլոր գործողությունները կիրականացվեն Սահմանադրության շրջանակներում», - հայտարարել է Բուրջանաձեն։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ կհասնի նրան, որ «Միխայիլ Սահակաշվիլին անպայման կկանգնի դատարանի առաջ»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից: