ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն առողջական վիճակի կապակցությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատավոր Նարինե Հովակիմյանն անփոփոխ է թողել 2019 թվականի մայիսի 2–ին առաջին ատյանի դատարանի որոշումը` գրավի դիմաց գեներալին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ։
Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը բանտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Ավելի ուշ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողներին հայտնել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բժշկական օգնությունից և դեղորայքի ընդունումից։ -0-