536.6
7.56
476.68
+28
Եղանակը Երևանում
Հայ

Գազի գինը սպառողի համար չի թանկանա. Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել (ՎԻԴԵՈ)

14:11
31 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին նա հայտնեց Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:

Նրա խոսքով, այդ զրույցների թեման Հայաստանին մատակարարվող գազի գինն է եղել: «Ըստ էության, եկել ենք լուծման առնվազն առաջիկա, տեսանելի ապագայի համար»: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը: «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները պետք է վերանայեն գազի գինը, և դրանում որոշակի փոփոխություն, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու:

«Բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ, սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը հատուկ նշեց, որ որոշեց հայտնել այս մասին` հաշվի առնելով առաջիկա վերլուծությունները մամուլում, որ ոմանք ասելու են. «Ահա, այս լուծման պատճառով պարտք ենք կուտակելու և այ պարտքի հետևանքով կրկին որոշակի ակտիվներ պետք է փոխանցենք Ռուսաստանին: Ուզում եմ ասել, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում: Առաջին օղակում փոփոխություն տեղի կունենա, երկրորդ օղակում փոփոխություն չի ունենա: Առաջիկա ժամանակհատվածի համար կֆիքսվի այս վիճակը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք, քանի որ գազի թեման մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն ինչ անում ենք, որ սպառողի համար հավելյալ պրոբլեմներ չստեղծենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև ավելացրեց, որ ուրախ է` այս փուլում այսպիսի լուծման գալու համար, ընդգծելով, որ հեռախոսազրույցում քննարկվել է միայն գազի գինն ու գնագոյացումը, այլ թեմաներ չեն քննարկվել: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: