+22
Եղանակը Երևանում
Հայ

Գազային փորձություններ. հայտնի է Փաշինյան–Պուտին առաջիկա հանդիպման ամսաթիվը

11:48
21 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27–ին կմեկնի Մոսկվա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ նախօրեին Պուտինը մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին և, մասնավորապես, նշել է, որ Հայաստաը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է ոչ միայն տարածաշրւանում, այլ նաև աշխարհում, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է, ընդգծելով, որ «մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»։

«Փաշինյան–Պուտին հանդիպումն ուշագրավ է նաև մեկ այլ առումով. Դեկտեմբերի 31–ին լրանում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը»,– ասվում է գրառման մեջ։

2016 թվականի ապրիլի սկզբին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, ըստ որի, Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը (սահմանում)165 դոլարից մինչև 150 դոլար հազար խմ–ի դիմաց։

Загружается новость ... "Лево"

«Եվ այժմ հայ և ռուս առաջնորդները պետք է կրկին համաձայնության գան գազի գնի շուրջ։ Այդ հանդիպումը, փաստորեն, կլինի առաջին լուրջ փորձությունը Փաշինյանի համար` արդյո՞ք կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այն սահմանվել է դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը»,– ասվում է հոդվածում։

Թերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սահմանում գինն անփոփոխ կմնա։

«Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շառ բան կախված է նաև Պուտին–Փաշինյան հարաբերություններից, որոնք բավականին ջերմ են»,– ասվում է հոդվածում։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները:
11:47
13 Հուլիսի 2019
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի
Առաջիկայում երեխաների շրջանում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի:
10:30
13 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 8–12)։
21:15
12 Հուլիսի 2019
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը:
20:45
12 Հուլիսի 2019
Վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. վաղը փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ։
20:15
12 Հուլիսի 2019
Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:
19:03
12 Հուլիսի 2019
Գեղարքունիքում անկած կենդանիների մոտ որևէ ինֆեկցիա չի հայտնաբերվել. կարգավորիչ
Օրեր առաջ կենդանիների անկման դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում:
17:55
12 Հուլիսի 2019
Երևանում երթուղի է դուրս եկել նոր 12–մետրանոց ավտոբուս. «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է մանրամասներ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Երևանում փորձնական երթուղի դուրս եկած №26 նոր ավտոբուսը հայտնվել է ուշադրության կենտրոնում:
17:40
12 Հուլիսի 2019
Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները (ՎԻԴԵՈ)
Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը:
15:54
12 Հուլիսի 2019
ԱՆ–ն պարզաբանում է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության տրամադրման կարգն ու պայմանները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԱՆ–ն պարզաբանում է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության տրամադրման կարգն ու պայմանները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: