535.55
7.47
478.04
+33
Եղանակը Երևանում
Հայ

Գարեգին Բ Կաթողիկոսի կողմնակիցներն ու հակառակորդները բախվել են Էջմիածնում

21:07
15 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը լարված իրավիճակ է ստեղծվել Էջմիածնում, գրում են հայկական լրատվամիջոցները:

Տարբեր տեղեկություններով, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի հրաժարականի պահանջի վերաբերյալ բողոքի ակցիա է նախաձեռնել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, իսկ որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ, ակցիայի կազմակերպիչները Կաթողիկոսից դժգոհ հոգևորականների խումբն է:

Tert.am կայքի համաձայն, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները շաբաթ առավոտյան ավտովազք են սկսել Երևանից Էջմիածին, և, տեղ հասնելով, փորձել են ներխուժել Կաթողիկոսի նստավայր:

Տեղի բնակիչները փակել են նրանց ճանապարհը, քաշքշուք է սկսվել, իսկ հավաքվածները ձվեր և գոմաղբ են նետել ավտովազքի մասնակիցների մեքենաների ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության աշխատակիցները, ովքեր բերման են ենթարկել բախումների երկու մասնակիցների:

«Հրապարակ» թերթը միաժամանակ գրում է, որ Կաթողիկոսի դեմ ակցիայի կազմակերպիչները հոգևորականներ են: Ակցիան վերածվել է բախումների, որի մասնակիցները սկսել են ձվեր և գոմաղբ նետել ընդդիմախոսների ուղղությամբ: Դպիր Խաչատուր Եփրեմյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ սարսափելի վիճակի մեջ են հիմա`անուղղակիորեն կատարվածի համար մեղադրելով Կաթողիկոսին:

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբի ակցիան բնակիչներն են կասեցրել:

«Քաղաքացիներն իրենք չեն հանդուրժել նման երևույթն իրենց քաղաքում։ Մենք՝ հոգևորականներս, իրենց զգուշացրել ենք, որ չհամարձակվեն Մայր Աթոռի մոտակայքում երևալ։ Իսկ Կաթողիկոսը որևէ մեկին հրահանգ տալու կարիք չունի, նա իր բարձրության վրա է»։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:21
20 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով
Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ:
11:42
20 Հունիսի 2019
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը. ԶԼՄ
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը:
10:52
20 Հունիսի 2019
Կառավարությունն ունի կամք անկախ դատական համակարգ ունենալու գործում. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
20:41
19 Հունիսի 2019
Հայաստանի նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ
Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
18:39
19 Հունիսի 2019
Դատախազը Վերաքննիչ դատարանին Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազ Պետրոս Պետրոսյանը  առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու միջնորդություն է ներկայացրել։
18:02
19 Հունիսի 2019
Գլխավոր դատախազ. Քոչարյանի պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական պրոցեսը
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապված իրավիճակը։
17:02
19 Հունիսի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման տեղեկությունը
Արտահանձնման հարցման պաշտոնական պատասխան ստանալու դեպքում հասարակայնությունն անհապաղ կիրազեկվի
16:24
19 Հունիսի 2019
Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:
15:05
19 Հունիսի 2019
Արդարադատության նախարար է նշանակվել. նա 28 տարեկան է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արդարադատության նախարար է նշանակվել:
14:54
19 Հունիսի 2019
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից:
14:23
19 Հունիսի 2019
Հայաստանում ազարտային խաղերի գովազդը սահմանափակվել է օրենքով
Ազարտային խաղերի գովազդը սահմանափակվեց օրենքով։
14:11
19 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորն է (ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի9-րդ առաջնության գլխավոր հովանավորը: