478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
FAF-ի ֆուտբոլային երկրպագուները կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը
20:35
16 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի երկրպագուները կպահանջեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, երկուշաբթի ՀՖՖ շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում ասաց First Armenian Front (FAF) ֆան–շարժման անդամներից մեկը։

Երկրպագուները հայտարարեցին, որ հաջորդ երթը կկազմակերպեն ուրբաթ և արդեն կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը։


Մասնակիցների նախնական պահանջներն էին` ազատել ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին և ձեռնահաս մարզիչ նշանակել, լավ մարզավիճակում գտնվող, բայց տարբեր պատճառներով թիմից դուրս մնացած խաղացողների համար բացել հավաքականի դռները, նվազեցնել տոմսերի գները, և դրանք մատչելի դարձնել բնակչության լայն շերտերի համար։

Հայաստանի հավաքականն ավարտել է Եվրո-2016–ի ընտրական փուլն ալբանացիներից կրած պարտությամբ և զբաղեցրել է խմբի վերջին տեղը` հավաքելով ընդամենը երկու միավոր ութ խաղից հետո։

«Ինչպես հայտնի է, FAF–ը հոկտեմբերի 16–ին երեք պահանջ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Մենք ակնկալում էինք, որ խաղաշրջանում հավաքականի եզրափակիչ խաղից հետո ՀՖՖ նախագահն ամփոփիչ մամուլի ասուլիս կգումարի թիմի խաղերի վերաբերյալ, որի ժամանակ կխոսի նաև մեր պահանջների մասին։ Բայց մինչ օրս որևէ արձագանք չի եղել»,– ասվում է FAF–ի` ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։

FAF–ի հիմնական պահանջները, ինչպես ավելի վաղ հայտնել էր armfootball–ը, հետևհյալն էին` ազգային հավաքական հրավիրել արտերկրից «խարիզմատիկ, տիտղոսակիր և անվանի մարզիչի», հավաքական վերադարձնել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կկարողանան արդյունավետ խաղ ցույց տալ, մասնավորապես` Արտակ Դաշյանին, Մաուրո Գևգեոզյանին, Դենիս Թումասյանին, Արթուր Եդիգարյանին, ինչպես նաև իջեցնել տոմսերի գները, որոնք չեն համապատասխանում երկրի սոցիալական իրավիճակին։

-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
20 Հուլիսի 2017
Օձերը շարունակում են «գրոհել»
Հինգշաբթի Հայաստանի տարբեր հատվածներից ահազանգեր են ստացվել օձերի հայտնաբերման վերաբերյալ։
20:45
20 Հուլիսի 2017
ՀՀ–ում խոշոր ներդրողները խաղատներ բացելու թույլտվություն կստանան
Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատներ բացելու համար արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա։
17:53
20 Հուլիսի 2017
Աղբը չնախատեսված վայրում նետողը կտուգանվի 16 հազար դրամով
Հայաստանը կխստացնի անօրինական աղբահանման տուգանքները, այդ թվում վարորդների նկատմամբ:
15:20
20 Հուլիսի 2017
Ամասիայում և Ալավերդիում համակարգչային դասընթացների` միջին տարիքի և տարեց մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր
Ամասիայում և Ալավերդիում ավարտվեցին միջին տարիքի և տարեց բնակիչների համար առաջին դասընթացները «Азбука Интернета» խորագրի ներքո։
13:59
20 Հուլիսի 2017
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի. ոստիկանություն
ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի։
13:02
20 Հուլիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ  Բանկի բոլոր բանկոմատների միջոցով:
08:00
20 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:51
19 Հուլիսի 2017
Քաոս «Ֆիրդուսի» շուկայում. առևտուրը կաթվածահար է եղել (ՖՈՏՈ)
Վաղ առավոտից «Ֆիդուսի» շուկայի առևտրային տարածքներում լարված իրավիճակ է։
17:50
19 Հուլիսի 2017
Տաքսու վարորդը` Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր
Տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը։  
17:43
19 Հուլիսի 2017
Թափուր տեղեր` Հայաստանի բուհերում. նոր մրցույթ կհայտարարվի
Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները` հրապարակված։
13:19
19 Հուլիսի 2017
Մատենադարանը, հնարավոր է, դառնա հիմնադրամ
«Մատենադարանը» հիմնադրամ կդառնա։
11:20
19 Հուլիսի 2017
«Ֆիրդուսի» աշխատակիցները թույլ չեն տալիս ապամոնտաժել առևտրային տարածքը (ՖՈՏՈ)
Չորեքշաբթի առավոտյան ժամը 6–ի սահմաններից «Ֆիրդուսի» շուկայի տարածքում կրքերը թեժացել են։