437.27
4.41
404.32
-1
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպացի փորձագետներն անօրինական են համարում Հայաստանի սահմանադրական հանրաքվեն

19:18
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք եվրոպական կազմակերպությունների, այդ թվում` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Ժողովրդական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետներ կարծում են, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չի արտացոլում հայ քաղաքացիների ազատ կամքը և անօրինական է։

Միաժամանակ, ավելի վաղ նույն օրն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանդես են եկել հայտարարություններով, ըստ որոնց, հանրաքվեն ապահովել է Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտումը։

Հանրաքվեն` օրենքի տառին համապատասխա՞ն

Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վետելանդը, դիտորդների և լրագրողների վրա լուրջ ֆիզիկական և բարոյական ճնշում է գործադրվել, ընդ որում` որոշ դեպքերում ընտրատեղամասերի ղեկավարները հրաժարվել են միջամտել իրավիճակին։

Հայաստանի ԿԸՀ–ն հրապարակել է հանրաքվեի ճշտված նախնական արդյունքները>>

«Հաշվի առնելով բոլոր խախտումները` Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չի արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտումը և անօրինական է։ Մենք հիասթափված ենք նրանից, թե ինչպես է անցկացվել նախընտրական արշավը և հանրաքվեն»,– ասել է Վետելանդը։

Ռուսաստանից EPDE փորձագետ Ռոման Ուդոտի խոսքով, իրավիճակը հանրաքվեում իրավիճակը նմանվում էր 2013 թվականի նախագահական ընտրություններին, երբ որոշ ընտրատեղամասերում շատ ցածր մասնակցություն էր արձանագրվել, իսկ մյուսներում` շատ բարձր։

«Այնպիսի տպավորություն է, որ երկու տարբեր Հայաստաններ են քվեարկում։ Ինքս եմ եղել խախտումների, մասնավորապես, քվեաթերթերի լցոնման ականատես, երբ առավոտից ընտրատեղամասում ոչ մի ընտրող չի եղել, իսկ քվեաթերթերի թիվը քվեատուփերում բավականին մեծ է»,– ասաց նա։ Ըստ նրա, դա խոսում է հասարակության ներսում առկա պառակտման մասին, ինչի դեմ պետք է պայքարել։


EPDE–ի ուկրաինացի փորձագետ Սերգեյ Տկաչենկոն նշել է դիտորդական առաքելություններում միջազգային սկզբունքների և չափանիշների խախտման դեպքեր։

«Մասնավորապես, կարող եմ որպես օրինակ բերել ԱՊՀ երկրների առաքելությունը, երբ տվյալ պատվիրակության ներկայացուցիչները քվեարկության օրվա առավոտյան հայտնել էին, թե քվեարկությունն ընտրատեղամասերում անցկացվում է օրենքի շրջանակում»,– ասել է Տկաչենկոն։ Ըստ նրա, ընտրության ընթացքոի գնահատման միջազգային դիտորդության սկզբունքների համաձայն, չի կարելի քվեարկության օրվա առանձին ցուցանիշը դիտարկել մյուսներից անջատ։

Տեղական փորձագետի գնահատականը

Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նույնպես մատնանշել է լցոնումների, դիտորդների և լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշման, բացակա ընտրողների փոխարեն քվեարկության փաստեր։

«Նախևառաջ, կեղծ եմ համարում ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Դրանք որևէ կապ չունեն իրականության հետ»,– ասաց նա։

ԱՊՀ դիտորդների հետևությունները

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի գնահատականով, հանրաքվեն հաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից առանցքային պարտավորությունների կատարումը` թույլ տալով իր քաղաքացիներին ազատ արտահայտել իր վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ։ Ըստ նրա, քվեարկությունը կազմակերպվել է պատշաճ մակարդակով, «ամեն ինչ անցել է օրենքի տառին համապատասխան, հանգիստ»։

ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ, Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆևն իր հերթին ավելացրել է, որ հանրաքվեն օրինական է անցկացվել։ «Մենք ոչ մի նկատողություններ ոչ ընտրողների, ոչ էլ ընտրահանձնաժողովների և վստահված անձանց կողմից չենք նկատել»,– ընդգծեց նա։

Փոփոխությունների էությունը

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են Հայաստանի անցումը գործող կիսանախագահական իշխանավարումից խորհրդարանականի։

Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահը, ում լիազորություններն էապես կնվազեն, ընտրվում է յոթ տարի ժամկետով ներկայիս հինգի փոխարեն ոչ թե համազգային ընտրությամբ, այլ խորհրդարանի կողմից։ Նույն մարդը կարող է նախագահ ընտրվել ընդամենը մեկ անգամ։

Փաստաթղթով գործադիր իշխանության գերագույն մարմին է հռչակվում կառավարությունը, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունն իր ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին