ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություն կկատարվի:
ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, 2017 թվականի հուլիսի 13-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:-0-