+19
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` սեպտեմբերի 9–ի առավել կարևոր նորությունները

08:00
10 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 9–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը։

«Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները: Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել նաև մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի հետաքրքրում, բնականաբար, մենք պետք է անպայման հաշվի առնենք հանրության անհանգստությունները: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաև Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները», – նշեց ՀՀ վարչապետը։

Նա նաև նշեց, որ այս հարցի քննարկման համատեքստում չի կարելի արհամարհել Հայաստանի տնտեսության անվտանգության և ընդհանրապես մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրները, որոնք նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս։

Ինչպես հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։

Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։

Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում», – նշել է վարչապետը Facebook–յան իր էջում: 

Ինչպես նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և ոչ ավանդական սեռական հարաբերությունները հայ պետականության հիմնական սպառնալիքներից են:

Նա միաժամանակ նշեց, որ բազմաթիվ երկրներում ծայրահեղ քայլեր են ձեռնարկվում միասեռականության տարածման կանխարգելման համար, մասնավորապես, Ռուսաստանում քարոզչությունը քրեականացված է ընդհուպ մինչև երկրից արտաքսում, Իրանում` ընդհուպ մինչև կախաղան։ 

  • Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել Եվրո–2020–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանից կրած պարտությունից հետո։ Այս մասին հաղորդում է «Футбол на куличках» կայքը` հղում անելով Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին։ 

Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Բոսնիացիների կազմում գոլի հեղինակներ դարձան Էվին Ջեկոն և Ամեր Գոյակը, իսկ Ստեպան Լոնչարը գրանցեց ինքնագոլ։

Խորվաթ մասնագետը գլխավորել է թիմը 18 հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ թիմը տարել է 7 հաղթանակ և կրել 5 պարտություն։ -0-


 

 




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։