+19
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` սեպտեմբերի 2–ի առավել կարևոր նորությունները

08:00
03 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 2–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը։

  • Նախորդ գիշեր խոշոր ավտովթար է գրանցվել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում։

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 2-ին, ժամը 05:31-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ. սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ավտովթար:

«MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային, որում գտնվել է 8 քաղաքացի: Ավտովթարի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հայաստանի քաղաքացիները՝ 1957 թ.–ին ծնված Սամվել Մ.-ն, 1934թ.–ին ծնված Ազալիա Բ.-ն, 1972թ.–ին ծնված Մարենա Ս.-ն և 1998թ.–ին ծնված Միլենա Գ.-ն հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

  • Իտալական «Ռոման» պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում վարձակալության հիմունքներով, հաղորդում է BBC-ին։ Նշվում է, որ Մխիթարյանը վարձակալության կհանձնվի հռոմեական ակումբին մինչև սեզոնի վերջ, սակայն պայմանագրում նշված չեն Մխիթարյանի հետագա գնման իրավունքի վերաբերյալ պարտավորությունները։ 
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները երկուշաբթի դասադուլ են անցկացրել` կրթական ոլորտում կառուցակարգային բարեփոխումներ իրականացնելու պահանջով։ Մի քանի ժամով փակելով բուհի մուտքը` ակցիայի մասնակիցները «Բարեփոխումներ» պաստառներով և վանկարկումով շարժվել են դեպի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենք։


Ուսանողները վճռական են դասադուլը շարունակելու հարցում և պահանջում են իշխանությունների անհապաղ քայլեր։ 

  • Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Այդ մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ», – նշվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ։

  • Հայտնի են Գյումրիում 47 մարդու հոսպիտալացումից հետո անցկացված լաբորատոր հետազոտության արդյունքները։
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ էր հոսպիտալացվել:

Անմիջապես նախարարության մասնագետները ձեռնարկել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով:
  
Ինչպես հայտնում են նախարարությունից, արդյունքում հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից: -0-


 

 




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
16 Սեպտեմբերի 2019
Վարչապետ. պատվիրվել է Թեղուտի պոչամբարի ամբարտակի պատերի հուսալիության լրացուցիչ փորձաքննություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
18:29
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. 2020թ.–ին երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելուն կհատկացվի 3 մլրդ դրամ
Երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։
16:11
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը
«Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները». Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը։
15:34
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել (ԼՐԱՑՎԱԾ)
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:
15:25
16 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
15:03
16 Սեպտեմբերի 2019
Այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի։
13:29
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. LIVE
Վանաձորում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
13:28
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ
Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում:
12:47
16 Սեպտեմբերի 2019
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը
Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը:
13:55
15 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս.2020 թ.-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով։
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար: