Երկուշաբթի` մայիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)
08:00
07 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձարկել է քրաշ-թեստ` հիպոթետիկ երեխայի հետ ծնկներին: Երեխայի փոխարեն փափուկ պինգվին է եղել: Թորոսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն անցել են ավտոմեքենայում ամրագոտին չկապած երեխայի անվտանգության քրեշ-թեստ: Ընդամենը 30 կիլոմետր ժամ արագության դեպքում կտրուկ արգելակման ժամանակ փափուկ պինգվինը, որը եղել է երեխայի փոխարեն, ընկել է առջևում նստած նախարարի ծնկներից: Թորոսյանը նշել է, որ ավելի լավ է մի փոքր անհարմարություն պատճառել երեխային և սովորացնել նրան հատուկ նախատեսված նստարանին կամ ամրագոտուն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Նշենք, որ Հայաստանում վերջերս սկսել են գործել օրենսդրական փոփոխություններ` մեքենաներում երեխաների փոխադրման համար: Այսուհետ երեխաների տեղափոխման հատուկ սարքավորումները բաժանված են երկու տեսակի` 0-ից 7 և 7-ից 12 տարեկանների համար: Երկրորդ խմբի առանձնահատկությունն է ամրագոտիների օգտագործման հնարավորությունը, որոնք ի սկզբանե առկա են ավտոմեքենայում:
Հայաստանում, հնարավոր է, ներդրվի երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգ։ Ինչպես նշել է ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, համակարգը կարող է ուժի մեջ մտնել մինչև տարեվերջ։
2019 թ.-ի սեպտեմբերից Հայաստանի ուսանողներն օրինական հնարավորություն կստանան աշխատել ուսմահ հետ զուգահեռ: Ինչպես նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մինչև մայիսի 15-ը կպատրաստվի օրինագծերի փաթեթ, և մայիսի 20-ին այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Նախաձեռնության նպատակն է աջակցել ուսանողներին` հնարավորություն տալով աշխատել ուսման հետ զուգահեռ։
Հայաստանում, հնարավոր է, կրճատվի մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատանքային ժամը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաստաթղթում առաջարկվում է, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն ստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը։ Նշենք, որ Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա:–0–