437.27
4.41
404.32
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
16 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել։ Ինչպես նշվում է նախարարի Facebook–յան էջում, ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ:  «Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները», – նշվում է նախարարի գրառման մեջ: 
  • Ryanair և Wizz Air լոուքոսթերները նախատեսում են դուրս գալ հայկական շուկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն` ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին: Նրա խոսքով, լոուքոսթեր ընկերություններն արդեն պատրաստակամություն են հայտնել 2020 թ.-ի ամռանից մտնել հայկական շուկա ինքնաթիռների գնման հետ կապված բոլոր խոչընդոտների և խնդիրների լուծման դեպքում։ 
  • Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, աննախադեպ ուժեղացված ծառայությունն իրականացվել է Երևան-Սևան ավտոճանապարհին: 

«Այսօր դիմում եմ ներկայացրել երկու Սահակյանցների` իմ և Լ.Սահակյանցի (ով միության անդամ էր ավելի քան 30 տարի) անունից Հայաստանի ԿՄ–ից դուրս գալու վերաբերյալ։ Անհնարին և վիրավորական եմ համարում գտնվել միությունում Հ.Խաչատրյանի նախագահությամբ։ Մաղթում եմ, որ «ոսկե ծիրանը» շարունակի նեխել»,– գրել է նա իր Facebook–ում։
  • Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի աղջկա, ով թրաֆիքինգի զոհ է դարձել Շիրակի մարզի ֆերմաներից մեկում։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, աղջկան հնարավոր է դարձել հայտնաբերել ութամյա գերությունից փախչելուց հետո։«Տվյալների համաձայն, աղջիկը ենթարկվել է աշխատանքային շահագործման գյուղի բնակիչներից մեկի կողմից 2011 թվականից` արդեն 8 տարի։ Տղամարդը, պարբերաբար բռնության ենթարկելով նրան, պահել է գոմում և առանց վարձատրության աշխատացրել է»,– պատմում է ոստիկանության ծառայողը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով