483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընդդիմության ցույցի ժամանակ բերման ենթարկած երեք անձինք ազատ են արձակվել. ԶԼՄ
10:54
02 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին ընդդիմության ցույցի ժամանակ Ոստիկանություն բերման ենթարկած երեք անձինք ազատ են արձակվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի` նախօրեին մեկնարկած ցույցը, որի գլխավոր նպատակը դեկտեմբերի 6–ին նշանակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, վերածվեց քաշքշուկների և ոստիկանության հետ բախումների։

Ինչպես ռադիոկայանին հայտնեց բերման ենթարկվածներից մեկը` Միքայել Նահապետյանը, անձնական զննության ժամանակ արգելված առարկաներ նրա մոտ չեն գտնվել։ Ըստ նրա, ոստիկանները հայտնաբերել և նրա պայուսակից առգրավել են «Ոչ» գրառմամբ շինարարական սաղավարտ։

Ոստիկանությունն ազատ է արձակել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նրանք բերման էին ենթարկվել «Հանրահավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ցույցի մասնակիցների պարտավորության խախտման կասկածանքով։

Ուշ երեկոյան Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներն ինքնաշեն վրաններ էին կառուցել պաստառներից։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:52
01 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
12:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
10:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:44
31 Հոկտեմբերի 2017
Մահացել է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը
Կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։
20:18
31 Հոկտեմբերի 2017
Ջրի սակագինը վերանայվում է, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2018 թ.–ին չի նախատեսվում. ՀԾԿՀ
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը։
19:45
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում 3–ամյա երեխայի պատանդառուի կինը տնից հեռացել էր. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել զոքանչին, ով մանկապարտեզի տնօրենն է ն և մի երեխայի։
18:21
31 Հոկտեմբերի 2017
Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակել։
16:27
31 Հոկտեմբերի 2017
Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13:58
31 Հոկտեմբերի 2017
Օդի ջերմաստիճանը Երևանում ու մարզերում կնվազի
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
08:00
31 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հոկտեմբերի 30-ի առավել ուշագրավ նորությունները:
00:59
31 Հոկտեմբերի 2017
Հարուցվել է քրեական գործ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սաներից մեկին։