ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են արգելափակել երթևեկությունը Մաշտոցի պողոտայում և Հանրապետության Հրապարակում։
Ցուցարարները հավաքվել են ի նշան պաշտպանության երկու շաբաթ առաջ ՊՊԾ գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» խմբի։
Գործողությունների հետագա ծրագիրն առայժմ հայտնի չէ։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հաղորդմամբ, Խորենացու փողոցում այս պահին իրավիճակը հանգիստ է։
Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում սկված խաղաղ երթն աստիճանաբար վերածվեց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների։
Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ճայթուկներ, մահակներ և այլն։ Վիրավորվել են մեծ թվով մասնակիցներ, ինչպես նաև լրագրողներ, ովքեր տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Վնասվել է լրագրողական տեխնիկա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում