ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում և ցածրադիր շրջաններում հինգշաբթի` նոյեմբերի 23–ի երեկոյան, թույլ և մանր ձյուն է սկսվել։
Չնայած, որ ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Հայաստանի բազմաթիվ շրջաններում դեռևս նախօրեից, սակայն մայրաքաղաքում չորեքշաբթի անձրևել է, իսկ հինգշաբթի գրեթե ողջ օրը պարզ եղանակ էր։
Հայաստանը վերջին օրերին գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության ներքո։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում