ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեների ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։
Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 9-ին ժամը 09.00-24.00–ը պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։
«Մասնավորապես՝ կդադարեցվի Մայիսի 9, Ղարիբջանյան, Օդեսայի, Կոտովսկու, Մուսայելյան, Հրազդանի, Նիզամու փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի և նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-22, Մանանդյան փող. 1-ից-17, Մանթաշյան փող. 12-ից-90, Եղբայրության փող. 1-ից-15 համարների ջրամատակարարումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում