ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, նոյեմբերի 3-ին ժամը 11։00-18:00-ին կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը նշում է, որ ջրանջատումն այս տարածքում պայմանավորված է պլանային աշխատանքներով:
Այսպես, ջուր չի լինի Խուդյակովի, Շահինյանի փողոցների տներում, ինչպես նաև Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցներում և դրանց նրբանցքներում:
Այս հասցեների բնակիչները ջրամատակարարման խնդիրներ արդեն ունեցել են հոկտեմբերի 31-ին:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդման մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում