ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի մայրաքաղաքի բարեկարգման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Հայկ Մարությանին զեկուցվել է «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հիմնադրամի խնայված միջոցների շնորհիվ Շիրակ փողոցի լուսավորման արդիականացման ավարտի մասին: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակ ֆինանսական աջակցությամբ:
Նախատեսվում է նաև լուսադիոդային լուսարձակներ տեղադրել Բաբաջանյան փողոցում, ինչը հնարավորություն կտա նվազեցնել էներգիայի սպառումը 60 տոկոսով:
Իրականացվել են նաև «Օղակաձև այգու» 5-րդ հատվածի արդիականացման աշխատանքները: Մասնավորապես, ապամոնտաժված են չգործող սրճարանները, բետոնապատ տարածքները և մետաղական կառույցները:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում