484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։

Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը:

Загружается новость ... "Право"

Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից, նոյեմբերի 9–ին ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ քննարկել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները` ընդունելով հետևյալ հայտարարությունը.

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:

Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:

Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում:

«Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։

Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը:

Հայտարարության հեղինակները համոզմունք ենք հայտնել, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին հորդորել են դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:

 

Միևնույն ժամանակ հայտարարության հեղինակները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»:  

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ –0–

 


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։
12:17
06 Դեկտեմբերի 2017
Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում
Երևանի խանութներից մեկում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում:
11:40
06 Դեկտեմբերի 2017
Նախօրեին Երևանում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Երևանի Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի ենթարկված 9 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում է։
10:48
06 Դեկտեմբերի 2017
Ցիկլոնը մոտենում է. ամենուրեք սպասվում է ձյուն
Երևանի բարձրադիր գոտում կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ ձնածածկույթ:
10:31
06 Դեկտեմբերի 2017
Հիմա էլ հացը. Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են հացի գնի բարձրացման մասին։
08:00
06 Դեկտեմբերի 2017
Երեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:05
05 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
ՀՀ նախագահը ստորագրել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
20:50
05 Դեկտեմբերի 2017
«Ձեռքերը հատուկ կտրել եմ, որ էն աշխարհում էլ գողություն չանի». Էջմիածնում սպանության համար կասկածվողը խոստովանել է իր մեղքը (ՎԻԴԵՈ)
71–ամյա տղամարդը սպանել, այնուհետև կացնով կտրել էր իր զոհի դաստակները։
19:51
05 Դեկտեմբերի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց (ՎԻԴԵՈ)
Մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց։
17:37
05 Դեկտեմբերի 2017
Հունվարի 1–ից Հայաստանում թանկացման հզոր ալիք է սպասվում
Հունվարի 1–ից Հայաստանում կթանկանան լայն սպառման ապրանքները: