539.06
7.43
478.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

ԵՊԲՀ–ում բազմամիլիոնանոց խախտումներ են հայտնաբերվել. բուհը հանդես է եկել պարզաբանմամբ

21:21
10 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրել է խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։

Չարաշահումները` ըստ կետերի

Մասնավորապես, ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ «Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Բուհի պատասխանը

Երևանի պետական բժշկական համալսարանից պատասխանել են, որ ՊՎԾ հայտարարությունում արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերվում են 2015-2016 թվականներին։
Բուհում նշում են վարույթի խախտման մասին այն կապակցությամբ, որ ծառայությունը հրապարակել է առայժմ իրավապես չհաստատված տվյալներ` առանց հաշվի առնելու համալսարանի պատասխանը։

«Նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար»,– նշում են բուհից։

Համալսարանից նաև շնորհակալություն են հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
16 Հունիսի 2019
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ՀՀ–ում սպասվում է անկայուն եղանակ:
16:55
15 Հունիսի 2019
Հայտնաբերվել է Երևանում տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող տղամարդը
Հայտնաբերվել է տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:
11:47
15 Հունիսի 2019
«Ես ամաչում եմ գաղտնալսման փաստից». Վանեցյանը`սկանդալային գաղտնալսման մասին
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ամաչում է այն փաստից, որ իր և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է։
10:30
15 Հունիսի 2019
Վանեցյանը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ
ԱԱԾ տնօրենը խոստացել է նոր կոռուպցիոն բացահայտումներ։
22:37
14 Հունիսի 2019
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը։
21:20
14 Հունիսի 2019
Աղետի գոտում դեռևս լուծված չեն 557 ընտանիքի բնակարանային խնդիրները. ի՞նչ է արվելու 2019թ.–ին
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:
20:09
14 Հունիսի 2019
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին
ՀՀ–ում ո՞ր պաղպաղակն է պարունակում կաթնայուղ և կաթնայուղի փոխարինիչ. կարգավորիչը նշել է արտադրողներին:
19:39
14 Հունիսի 2019
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը
Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը:
18:44
14 Հունիսի 2019
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
List.am–ով աղվեսի ձագեր են վաճառել. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
18:34
14 Հունիսի 2019
Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին:
17:19
14 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին Երևանում և Հայաստանի մարզերում:
16:52
14 Հունիսի 2019
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել ԲԴԽ անդամի պաշտոնից
Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: