477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ առաքելությունը մի շարք բացթողումներ է նշում Հայաստանի սահմանադրական հանրաքվեում
20:05
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջկուսակցական պատվիրակությունը, որը Հայաստանում է եղել այս տարվա դեկտեմբերի 4-7–ը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքին հետևելու համար, երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում մի շարք բացթողումներ և թերացումներ է նշել։

Ի թիվս այլոց, հայտարարությունում նշվում է ընտրացուցակների ոչ ճշգրիտ լինելը, դրանցում արտերկրում մշտապես բնակվող կամ նույնիսկ մահացած մարդկանց անունների առկայությունը, ինչը կարող էր օգտագործվել կրկնակի քվեարկության համար։ Բացի այդ, նշվել են լայնածավալ կազմակերպված կաշառակերության և ընտրական «կարուսելի», ինչպես նաև ընտրողների նկատմամբ ճնշման դեպքեր։

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն ընդգծում է, որ ԶԼՄ–ների աշխատանքի համար պայմանները նույնպես բարձր մակարդակում չէին, իսկ քաղաքական կուսակցությունները չէին կարողանում հասարակայնության իրազեկման և մոտիվացման իրենց պարտավորությունները կատարել։

Եվրոպացի փորձագետներն անօրինական են անվանել Հայաստանի սահմանադրական հանրաքվեն

ԵԽԽՎ պատվիրակություան փորձագետները նաև մատնանշել են գործադիր մարմինների կողմից վարչական ռեսուրսների սխալ կիրառումը, կոռումպացված պաշտոնատար անձանց միջոցով ընտրողների նկատմամբ ճնշման փորձերը, ընտրատեղամասերում պաշտոնատար անձանց սովորեցնելու թերությունները, հատկապես արդյունքների հաշվարկման ժամանակ, սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար բջջային քվեարկության բացակայությունը։

«Ցածր մասնակցությունը` բնակչության մոտ 50 տոկոսը, արտացոլում է այն փաստը, որ հանրաքվեն պայմանավորված էր ոչ թե հայ հասարակայնության կարիքներով, այլ քաղաքական շահերով, և բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարությանն անվստահության վոտում հայտնելու հնարավորություն, այլ ոչ թե որպես փոփոխությունների բազմաթիվ առաջարկությունների արձագանքման ձև»,– ասվում է ԵԽԽՎ առաքելության հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ գրեթե 2.5 տարի շարունակվող բարեփոխումների գործընթացը բավականին բովանդակային չէր, խորհրդարանն ուներ ընդամենը մի քանի շաբաթ տեքստը քննարկելու համար, իսկ հանրային բանավեճերը սահմանափակվեցին երկու ամսով, ինչը խոչընդոտեց հանրային կոնսենսուսի հասնելը։ Այսպիսով, ԵԽԽՎ առաքելությունը փաստում է, որ սահմանադրության գլխավոր փոփոխությունը` անցումը խորհրդարանական իշխանավարմանը, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես գործող նախագահի` իշխանության ղեկին մնալու մտադրություն։


Պատվիրակությունն ափսոսանք է հայտնում, որ «իշխանություններն ավելի շահագրգռված չեն եղել նոր Սահմանադրության ընդունմանը տանող գործընթացի ամբողջականությամբ»։ «ԵԽԽՎ պատվիրակությունը հորդորում է իշխանություններին լուծել այդ խնդիրներն ընտրական գործընթացին և քաղաքականության նկատմամբ վստահության ամրապնդման համար, որ իրական ժողովրդավարական ապագա երաշխավորի Հայաստանին»,– ասվում է հայտարարությունում։

Հայաստանի ԿԸՀ–ն ներկայացրել է հանրաքվեի ճշգրտված արդյունքները>>

Հանրաքվեին հետևել է ավելի քան 3 հազար դիտորդ 18 տեղական կազմակերպություններից, ինչպես նաև դիտորդական վեց առաքելությունների` ԱՊՀ, ԱՊՀ ՄԽՎ, ԵԽԽՎ, ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների ներկայացուցիրներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։