483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել
14:27
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Երեկ, հայտնի դարձավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել»,-գրում է «Ժողովուրդ»–ը։

«Դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ Էս Բի Սի բանկի» հայցը։ Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է։ Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի։ Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա»,–ավելացնում է թերթը։

Հրապարակման համաձայն, Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ «Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող»։

 «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:03
30 Մարտի 2017
The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը
The Huffington Post հեղինակավոր պարբերականը գրել է «Խոստումը» ֆիլմի մասին։
19:50
30 Մարտի 2017
Հայաստանը երկրորդ հնարավորությունը կտա զինվորական ծառայություն չանցած անձանց
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
13:21
30 Մարտի 2017
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
13:10
30 Մարտի 2017
Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը
Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել:
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: