ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն իր զարմանքն է արտահայտել եղանակի վերաբերյալ:
«Այյյ քեզ հրաշքքքք, ով՞ էր տեսել տարվա այս սեզոնին ձյուն գա», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունվարի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 1-ը նույնքան կբարձրանա:
Հունվարի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը սպասվում է 2-ից 6 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ -2…-5:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում