486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ձյունը Հայաստանում դժվարանցանելի է դարձրել որոշ ավտոճանապարհներ. ՏԿԱԻՆ
10:32
15 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերի մեծամասնությունում տեղացած առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել որոշ ավտոճանապարհներ։

Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ուրբաթ առավոտյան ժամն 08։00–ի դրությամբ, փակ է եղել Վարդենյաց լեռնանցքը, որտեղ մրրիկ է, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի շրջանների միջհամայնքային ճանապարհները։

Դժվարանցանելի են Սոտք–Քարվաճառ, Ապարան–Ծիլքար, Եղիպատրուշ-Քուչակ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում ձյուն է տեղում:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան:
14:34
18 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությանը։
13:31
18 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
13:27
18 Փետրվարի 2017
Հայաստանը նախատեսում է հյուպատոսություն բացել Իրաքյան Քուրդիստանում
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը: