ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում փետրվարի 17-18-ին կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:
Ամենից ցուրտ կլինի փետրվարի 18-ին և 19-ին Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, որտեղ սնդիկի սյունը գիշերային ժամերին կնվազի մինչև -25… -30 աստիճան:
Միաժամանակ, արդեն փետրվարի 19-20-ին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում կտաքանա 7-9 աստիճանով:
Երևանում ուրբաթ և շաբաթ ցերեկային ժամերին սնդիկի սյունը ցույց կտա 4-6 աստիճան ցուրտ, իսկ հետագա երեք օրերին կբարձրանա 1-2 աստիճանով: Փետրվարի 18, 19 և 20-ի գիշերը մայրաքաղաքի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի 18-20 աստիճան ցուրտ, իսկ բարձրադիր շրջաններում՝ 15-17 աստիճան ցուրտ:
Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում փետրվարի 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն, առանձին վայրերում՝ մառախուղ: Իսկ փետրվարի 18-21-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մետր վայրկյան արագությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում