ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի ապրիլի 2–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, գրում է atmtimes.com–ը։
Ինչպես Մարությանն ասել է պարբերականին, նա փորձելու է այնպես անել, որ գոնե իր ընտրատեղամասում կեղծարարություններ չլինեն:
«Ընտրությունների հետ կապված նվազագույնը, որ որպես քաղաքացի պետք է անեմ, այն է, որ ընտրատեղամասերից մեկում հանդես եմ գալու որպես դիտորդ և փորձելու եմ այդ տարածքում ապահովել նորմալ, արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասել է նա:
Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալը Մարությանը չի մեկնաբանել, ասելով, որ ամանորից հետո չի հետևել քաղաքական իրադարձություններին։
«Պետք է նայեմ տեսնեմ՝ ինչ է կատարվել այս ընթացքում, ահագին պրոցեսներ են տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, ինչ-որ միացումներ, անջատումներ և այլն.... պետք է նայեմ, որ ասեմ: Մի բանը չիմանալով՝ մյուսի մասին մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասել է դերասանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում