483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Գոռ Վարդանյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
09:12
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ, գրում է «Առավոտ» թերթը:

 Սակայն Վարդանյանը պնդում է, որ մեղավոր չէ:

«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա նախօրեին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս:
Նախօրեին նա դատարանում ցուցմունք է տվել, պատմել է, թե ինչ հանգամանքներում է ռազմամթերքն իր մոտ հայտնվել: Ըստ նրա, ինքը 1999 թվականից ֆիլմեր է նկարում, իսկ 1992 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում և ազգային անվտանգության ծառայությունում:

«2005-ին պատերազմի մասին ֆիլմ էի նկարում, գրություն գրեցի այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, հատուկ հրաման դուրս եկավ, գնացի Ղարաբաղ, այնտեղ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նիստ եղավ, քննարկվեց ու մեր ֆիլմի համար ռազմամթերք հատկացվեց բավականին մեծ քանակությամբ»,- ասել է Վարդանյանը:

  Նրա խոսքով, ինքը չէր հասկանում ռազմամթերքից և չգիտեր` որն է պայթուցիկ, որը՝ ոչ: Մեղադրողն էլ Գոռ Վարդանյանից հետաքրքրվել է. «Ինչո՞ւ չեք հանձնել զինամթերքը, երբ ավարտել եք ֆիլմի նկարահանումը», ինչին Գոռ Վարդանյանը պատասխանել է, թե հանձնել է:

Դատական նիստի ավարտին Գոռ Վարդանյանի փաստաբանը միջնորդել է որպես վկա հրավիրել պիրատեխնիկ Տիգրան Շահինյանին, ավելացնելով, թե վկան գիտի, թե ինչ զենք է օգտագործվել ու ինչ միջոցներով:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով: