ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսելով սպառազինությունների գնումների մասին, հայտնեց սպասվող «ռազմական անակնկալների» մասին:
«Չեմ կարող հիմա խոսել մանրամասների մասին, բայց կլինեն, այսպես կոչված, «ռազմական անակնկալներ»»,- երկուշաբթի ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանից կործանիչներ գնելու պայմանագրային սպասվող պարտավորությունները կիրականացվեն ընթացիկ տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան և Երևանը Су-30СМ բազմաֆունկցիոնալ չորս կործանիչների գնման պայամանագիր են ստորագրել: Հայաստանի զինված ուժերը դրանք կստանան արդեն 2020 թվականին: Ընդ որում` առաջին անգամ տասնամյակների ընթացքում հայկական ՌՕՈԻ-ն ձեռք է բերում նոր, այլ ոչ թե օգտագործած ավիատեխնիկա: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում