437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Դատարանը որոշում կայացրեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին

23:12
30 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի դատարանը որոշեց, որ Հայաստանի պետեկամուտների նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն անօրինական էր, բայց բավարարեց նրա կալանավորման միջնորդությունը, ուրբաթ լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստից հետո:

«Դատարանը չընդունեց մեր հակափաստարկներից և ոչ մեկը: Մենք արդեն երեք օր է` հակափաստարկներ ենք ներկայացնում գործով, և դրանց վերաբերյալ հակառակ կարծիք կազմել չէր լինի»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով, դատարանի այսօրվա որոշումն անպայման բողոքարկվելու է:

«Վերջին ժամանակներում մենք հույս ունեինք, որ դատարաններն ավելի օբյեկտիվ և արդար են դարձել, բայց ստացվեց այնպես, որ քննությունն ընդամենը ձևական բնույթ էր կրում, նշանակություն չուներ, թե ինչ փաստարկներ են ներկայացրել կողմերը»,- ասաց Սարգսյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ կալանավորում կիրառվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ ավելի մեղմ խափանման միջոց կիրառել:

Նա նշեց, որ Խաչատրյանն արդեն կես տարի է, որ չհեռանալու ստորագրության տակ է մեկ այլ գործով և ոչ մի անգամ չի փորձել թաքնվել քննությունից: Ելնելով դրանից` փաստաբանը եզրակացություն է արել, որ ձերբակալության որոշումն անօրինական է:

Մեղադրանքի բովանդակության առումով Սարգսյանն ասաց, որ գործում խոսքը գույքի իրացման խախտումների մասին է:
«Մենք հիմնավորեցինք, որ այդ գործընթացում ոչ մի խախտում չի եղել: Եթե նույնիսկ խախտումներ են թույլ տրվել բաժանմունքների աշխատակիցների կողմից, ապա չկա ապացույց, որ Խաչատրյանի հետ կապ կա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վատնման մեղադրանքներին, ապա փաստաբանն ասաց, որ խոսքը մոտ 200 մլն դրամի մասին է, բայց այդ փաստով էլ պաշտպանությունը հիմնավորում ներկայացրեց:

Հավելելով վերոնշյալը` Սարգսյանն ասաց, որ դատարանի ընդունած որոշման մեջ բացակայում են հիմնավորումները և ձերբակալության պատճառները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով