534.35
7.43
477.78
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ներողության live. դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենից

14:55
08 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության: Այս մասին հայտնում լրագրողական հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը:

Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս թեմային անդրադարձել է Facebook-ի` «տուշոնկեքի մասին» ուղիղ եթերի միջոցով: Արա Մինասյանը եթերից հետո քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:

Հերքում` Արա Մինասյանի վերաբերյալ

Վճռով դատավորը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին և Առողջապահության նախարարությանը հրապարակային արված արտահայտությունները հերքել հետևյալ կերպ.
Վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերով հանդես գալ բանավոր խոսքով`տեսանյութը վերագրելով «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»:

Դատական վճռի համաձայն, բանավոր խոսքը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը.
«27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. «… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «… չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:

Հրապարակային ներողություն

Ըստ դատական վճռի, Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից» «ուղիղ եթերի» միջոցով պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից հետևյալ բովանդակությամբ.

«27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ. «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները և 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «Օրինական ատկատ» »խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Ըստ վճռի` դատարանը պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցրել է պահպանել տեսանյութերը Արսեն Թորոսյանին Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին և Առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով վերը նշված բովանդակությամբ տեքստը:

Դրամական բռնագանձում

Դատարանի վճռով` Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի կբռնագանձվի 12.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:34
18 Հունիսի 2019
Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ (ՖՈՏՈ)
Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
19:19
18 Հունիսի 2019
ԱԺ խոսնակը նշել է, թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը
ԱԺ խոսնակը նշել է, թե ինչի մասին են խոսել Փաշինյանն ու «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը:
18:28
18 Հունիսի 2019
«Հայաստան» հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն:
17:14
18 Հունիսի 2019
Վահե Գրիգորյանը` ՍԴ դատավոր
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:
17:14
18 Հունիսի 2019
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է
ԱԱԾ-ն հանդես է գալիս նոր բացահայտումներով. խոսքը Սյունիքի նախկին մարզպետի մասին է:
16:33
18 Հունիսի 2019
Ամերիաբանկը սկսել է թողարկել OTP PIN ծածկագրերով քարտեր
Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների։
16:07
18 Հունիսի 2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում. ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը:
15:38
18 Հունիսի 2019
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել, նրան հայտնաբերել են։
15:34
18 Հունիսի 2019
Հայաստանում տարեսկզբից ավելի շատ ամուսնանում են, քան ամուսնալուծվում
Հայաստանում 5 ամիսների արդյունքներով գրանցվել է ամուսնությունների աճ և ամուսնալուծությունների նվազում։
15:04
18 Հունիսի 2019
Մանվել Գրիգորյանի հոգեկան վիճակը վատացել է, նրան հոգեթերապևտ է ցուցված. պաշտպան
Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ոչ միայն ֆիզիկական առողջությունն է վատթարացել, այլ նաև հոգեկան առողջությունը։
13:55
18 Հունիսի 2019
Մրգաստանի համայնքապետը բյուջեից խոշոր չափի գումար է յուրացրել
Մրգաստան համայնքապետը  բյուջեից խոշոր չափի գումար է յուրացրել:
12:30
18 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին: