438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանության` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

19:57
14 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստում երկուշաբթի մերժեց դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանությունը հանդես է եկել դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ` հաշվի առնելով փաստաբանի և դատավորի, ինչպես նաև նրա ընտանիքի հետ սերտ ընկերական կապերը։ Փաստաբանի խոսքով, անաճառ դիտորդը կարող էր ընտանեկան առկա սերտ կապերն ընկալել որպես դատարանի կողմնակալություն, եթե խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատելու մեր միջնորդությունը բավարարվեր։ Տվյալ հանգամանքներում նման որոշումը կարող էր նույնիսկ Հատուկ քննչական ծառայության բողոքի առիթ դառնալ։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակարգվել է դատավոր Արթուր Մկրտչյանի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հունվարի 9–ին դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, պետք է քննվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը։ Նույն օրն ինքնաբացարկ է հայտարարել դատավոր Նելլի Բաղդասարյանը, իսկ հունվարի 12–ին` դատավոր Դավիթ Գրիգորյանը։
«Դատարանը մերժեց պաշտպանության միջնորդությունը, հայտարարելով, որ Օրբելյանի հետ հարաբերություններն այնքան սերտ չեն, որ ազդեն դատական վճռի անկողմնակալության վրա»,– ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, պաշտպանությունը հանդես էր եկել միջնորդությամբ, հայտնելով Օրբելյանի և Մկրտչյանի ընկերական հարաբերությունների մասին նրա համար, որ հետագայում դատախազությունն առիթ չունենա բողոքարկելու դատարանի որոշումը Քոչարյանին գրավի դիմաց ազատելու որոշման ընդունման դեպքում։

Загружается новость ... "Лево"

«Մենք մեր հայտարարությունն արել ենք և իրազեկել դատարանը։ Դատախազները համարեցին, որ սա խնդիր չէ, և դատավորի որոշման անկողմնակալության վրա ազդեցություն չի լինի»,– ավելացրեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու