ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ հրապարակվեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու դեմ նրա պաշտպանության բողոքի վերաբերյալ որոշումը։
Դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:
Ըստ դատարանի որոշման, Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը համարվել է նրա իրավունքի խախտում։
Загружается новость ...
"Право"
Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ 2018 թվականի հուլիսի 30–ին, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է դատարան: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, հանվել էր Օմբուդսմենի պահանջով:
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժվեց։ -0-