ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մինչև ապրիլի 11–ը հետաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրա անձեռնմխելիության հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Ներկայում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանը մարտի 1–ի գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա կալանավորված է։ Փետրվարի 12–ին Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին մեղադրանք է առաջադրել «Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը» հոդվածով։
«Միջնորդությունը հիմնվում է նրա վրա, որ Վերաքննիչ դատարանի` Քոչարյանին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատելու մասին որոշումից հետո բոլոր հետագա գործողություններն անօրինական էին, քանի որ մեղադրանքները պետք է հանվեին»,– երեքշաբթի լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով, հանրապետության նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել և չի կարող իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո իր կարգավիճակից բխող որևէ գործողության ենթարկվել։
«Քոչարյանը ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ կամ սովորական քաղաքացի, այլ որպես Հայաստանի նախագահ»,– ընդգծեց նա։
Փաստաբանի խոսքով, քննչական մարմինն այդպես էլ չի պատասխանել իրենց այն հարցումներին, թե նախագահի կարգավիճակից չբխող կոնկրետ ինչ գործողությունների համար է մեղադրվում Քոչարյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում