ԵՐԵՎԱՆ, 21ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի օրվա առավել հետաքրքիր նորությունների իր տարբերակը։
Հանուն օրենքի» հակական հասարակական շարժումն ապրիլի 21-ին նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Հայաստանում թուրքական արտադրության ապրանքների ներմուծման և սպառման։
Ադրբեջանը ղարաբաղյան կողմին է հանձնել զոհված հայ զինծառայողի մարմինը։ Մարմինը հանձնվել է չորեքշաբթի ժամը 16:00–ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև պայմանավորվածության համաձայն։
Մարդասիրական օգնության երկրորդ շարասյունն ուղևորվեց Արցախ չորեքշաբթի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տունն Արցախին է նվիրաբերել 35 արկղ սննդամթերք, Քանաքեռի Ռուսաստանի ՊՆ N21 ռուսական դպրոցի աշակերտները հավաքել են հիգիենայի պարագաների երկու արկղ և հագուստ, հայ–հունական քոլեջի սաները` պարենային ապրանքներ։
Հայաստանի կառավարությունը միջոցներ ունի անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու համար, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ավելացնելով, որ «ոչ մեկին չեն առաջարկել միջոցներ հավաքել զենքի համար։ Գումար ունենք և շուտով ձեռք կբերենք այն, ինչ նախատեսել ենք»։
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: -0-
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ