527.4
7.25
475.91
+35
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 17–ի առավել ուշագրավ նորությունները:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել։ Վարչապետի որոշմամբ, Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ 
  • Numbeo.com պորտալը հրապարակել է հանցավորության վարկանիշը (Crime Index 2019), որտեղ Հայաստանը 328 երկրների շարքում զբաղեցրել է 310–րդ հորիզոնականը: Աշխարհի քաղաքները վարկանիշում ներկայացված են ըստ նվազման. որքան ներքև է քաղաքը գտնվում, այնքան այն ավելի անվտանգ է:Հայաստանի մասով հանցավորության ցուցիչը (Crime Index) կազմում է 21.13, իսկ անվտանգության ցուցիչը (Safety Index)` 78.87: Հետխորհրդային երկրներից ամենաանվտանգ քաղաքների ցանկում են ներառվել Տալլինը և Տարտուն (Էստոնիա), ինչպես նաև Թբիլիսին (Վրաստան): Ամենավտանգավոր քաղաքներն են Կարակասը (Վենեսուելա), Փիթերմարիցբուրգը (Հարավային Աֆրիկա), Պորտ Մորեսբին (Պապուա Նոր Գվինեա), Սան Պեդրո Սուլան (Հոնդուրաս) և Պրետորիան (Հարավային Աֆրիկա): 
  • Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է մահացել, այդ թվում` 2 երեխա։ Հայ ընտանիքի` երկու մեծահասակի և երկու երեխայի կյանք խլած ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 17–ին Գելենջիկ քաղաքի մոտակայքում։ Հուլիսի 16–ին ժամը 23։40–ի սահմաններում Ford Transit ավտոմեքենայի վարորդը շարժվել է Ջուբգա գյուղից դեպի Գելենջիկ։ «Դոն» Մ–4 ավտոմայրուղու 1453–րդ կմ–ում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։ Ավտովթարի հետևանքով ստացված վնասվածքներից զոհվել է չորս մարդ։ Տարածաշրջանի փրկարար ծառայության հաղորդմամբ, ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել` 28–ամյա տղամարդ, նրա 22–ամյա կինն ու 7–ամյա և 5–ամյա դուստրերը։ 
  • Սևանա լճի ջուրն այսօրվա դրությամբ անվտանգ է լողալու, բայց ոչ խմելու համար, չորեքշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն Ազգային ժողովում «Սևանա լճի խդնիրները» թեմայով լսումների ժամանակ։
«Նախարարությունը կանոնավոր կերպով կատարում է ջրի լաբորատոր զննում և գրանցում է դրա կազմության ամենաաննշան փոփոխությունները` մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Մենք օպերատիվ կերպով կիրազեկենք ցանկացած ռիսկի առկայության դեպքում»,– ասաց Բակունցը, նշելով, որ կատարվում է նաև լճում լողացող մարդկանց մոնիթորինգ։

Միաժամանակ փորձագետը կոչ արեց ֆլեշմոբեր չանցկացնել կամ չքարոզել լճից ջուր խմելը։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
22 Օգոստոսի 2019
Հայաստանի նախագահը մեկնաբանել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։
17:38
22 Օգոստոսի 2019
Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում (ՖՈՏՈ)
12–րդ դարի հայ բժիշկ և գիտնական Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում:
17:16
22 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողները կկարողանան օգտվել անտոկոս հիփոթեքից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց զինծառայողների հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի ներդրման նախագիծը։
12:30
22 Օգոստոսի 2019
Հայտնաբերվել է Գեղարքունիքում սիբիրախտով վարակի աղբյուրը (ՖՈՏՈ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
10:50
22 Օգոստոսի 2019
Բացահայտվել է «օրենքով գողի» սպանությունը. կասկածվում է ՌԴ Գրոզնի շրջանի բնակիչ
Ոստիկանությունը հայտնում է «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի (առավել հայտնի որպես Անդիկ) սպանության բացահայտման մասին:
10:11
22 Օգոստոսի 2019
Արայի լեռան մոտ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
08:00
22 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը
21:11
21 Օգոստոսի 2019
Երևանում շտապօգնության բրիգադներն ավելացել են 15–ով (ՎԻԴԵՈ)
Շտապօգնության 14 բրիգադներ մեքենաներով էլ կավելանան մարզերում։
19:49
21 Օգոստոսի 2019
Ավարտվել է Սանասարյանի գործով նախաքննությունը. մեղադրանքի ձևակերպումներում փոփոխություններ կան
Քրեական գործի նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին
17:39
21 Օգոստոսի 2019
Ավինյան. «Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում
16:20
21 Օգոստոսի 2019
ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեի միջոցով
Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության:
15:49
21 Օգոստոսի 2019
Անոմալ շոգ Երևանում. Սուրենյանը հանդես է եկել կոչով
Գագիկ Սուրենյանը օգոստոսի համար անոմալ տապի պատճառով հանդես է եկել կոչով: