536.6
7.56
476.68
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Չեն գտել, չեն հանձնել». «Почта России»-ին կորցրել է հայկական Globbing-ի պատվերները

17:21
12 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Globbing առցանց գնումների օպերատորի հաճախորդները բախվել են խնդիրների հետ իրենց ծանրոցները ստանալիս: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել իրավիճակը:

Ինչպես հայտնել են Globbing-ից, խնդիրները կապված են Aliexpress չինական հարթակից պատվիրված ծանրոցների հետ:

«Չինաստանից պատվերների դեպքում մեր հաճախորդները արագության և հարմարավետության նպատակով նշում էին մոսկովյան բաժանմունքը», - նշեց ընկերության ներկայացուցիչը:

Ըստ նրա, փոստային բաժանմունքում, ուր պետք է հասներ պատվիրված ապրանքը, նշել են, որ ապանքը չեն գտնում, այդ իսկ պատճառով չեն կարող տրամադրել այն։ 

«Բոլոր ծանրոցները գրանցված են մեր աշխատակցի անունով: Շաբաթը մեկ անգամ նա ստանում էր պատվերները բաժանմունքից: Նրան հանձնվող ծանրոցները գրանցվում էին մեր կողմից և ուղարկվում Հայաստան: Ծանրոցներ են եղել, որոնք փոստի աշխատակիցները չեն փոխանցել մեզ: Նրանք դա բացատրել շատ հեշտ են. «Չենք գտել, չենք փոխանցել», - ասաց Globbing–ի ներկայացուցիչը։

Նմանատիպ պատասխան են ստացել նաև ընկերության հաճախորդները, ովքեր փորձել են անձամբ կապվել փոստային բաժանմունքի հետ և պարզել իրենց պատվերի կարգավիճակը։ Իսկ «կորած» ծանրոցների քանակը մեծ է, քանի որ Չինաստանից շատ պատվերներ են կատարվում։

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ այս պահին խնդիրներից խուսափելու համար հաճախորդներին խորհուրդ է տրվում պայմանավորվել վաճառողների հետ և գնումները ձևակերպել Չինաստանի հասցեի վրա կամ հենց սկզբից նշել ԱՄՆ–ի հասցեն։

Նշվում է նաև, որ պատվերները, որոնք մի քանի շաբաթ շարունակ մնում են փոստում, պետք է վերադարձվեն վաճառողին, ով իր հերթին հաճախորդին է վերադարձնում ապրանքի համար վճարած գումարը։

«Այսինքն ամեն դեպքում հաճախորդը չի կորցնի գումարը», – տեղեկացրեց զրուցակիցը։

«Նովոստի–Արմենիա»–ն փորձեց ստանալ ռուսական կողմի մեկնաբանությունը, սակայն մեզ չհաջողվեց կապվել ո′չ «Ռուսաստանի փոստի» մամուլի ծառայության, ո′չ փոստային բաժանմունքի հետ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: