526.4
7.25
475.99
+23
Եղանակը Երևանում
Հայ

Չէին սպասում. Փաշինյանը` երևանցի ընտրողների բնակարաններում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:13
05 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շրջել է Ավան վարչական շրջանի ընտրողների տներով: Նա ոտքով բարձրացել է մի քանի մուտքերի հարկերով` թակելով բոլոր դռները:

Ով առավոտյան հյուր է գնում` իմաստուն է վարվում



Առավոտյան այս հյուրը մեծ անակնկալ էր բազմաթիվ բնակիչների համար, որոնցից շատերը նոր էին արթնացել և զբաղվում էին առավոտյան գործերով: Բնակիչները փորձում էին հյուրասիրել Փաշինյանին` ով` սուրճ, ով` թեյ, ով` մանդարին և նույնիսկ գինի, որով առողջության կենաց խմեցին: Եվ, անշուշտ, Փաշինյանն ավանդական սելֆի արեց բնակիչների հետ:

Շատերը փորձեցին ներկայացնել իրենց խնդիրները, խնդրեցին լուծել կուտակված հարցերը, այդ թվում` աշխատանքի ապահովման, կենսաթոշակների և բանկային վարկերի մասով:

Հատկանշական է, որ գրեթե բոլոր բնակիչները լայն բացում էին դռները, նույնիսկ չհարցնելով, թե ով է թակում, և շատ ջերմ ընդնունում էին Փաշինյանին: Գրեթե բոլորից, ով ընդունեց վարչապետի պաշտոնակատարին, նա տեղեկացավ առկա խնդիրների վերաբերյալ` աշխատանքի առկայության, թոշակի չափի և այլն:

«Մենք փորձում ենք պայմաններ ստեղծել բոլորի համար, որ նրանք կարողանան աշխատանք կամ իրենց համար վաստակի ապահովման նպատակով արժանի գործ գտնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Լուծում ենք խնդիրները տեղում

Никол Пашинян в квартире

Հատկանշական էր նախկին նկարչի ընտանիքին այցելելը: Տղամարդը երեք տարի առաջ կորցրել է աշխատանքը, ինչից հետո ուղեղի կաթված է ունեցել և այժմ ընդհանրապես չի կարող աշխատել: Կինը բողոքեց Փաշինյանին նրանից, որ իրենք չեն կարողանում հաշմանդամություն ձևակերպել, իսկ կենսաթոշակ ստանում է միայն կինը` 28 հազար դրամի չափով:

Փաշինյանը ներկայացրեց նրանց սոցիալական նպաստների ձևակերպման, անվճար բուժում անցնելու, հաշմանդամություն ստանալու, սոցիալական ստեղծված խնդիրների լուծման գործընթացը:

Նա նշեց, որ պոլիկլինիկաներում բժիշկների աշխատավարձերն արդեն բարձրանում են 30-50 տոկոսով, որ նրանք միջոցներ չպահանջեն պացիենտներից բուժսպասարկման համար:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ նվազագույն կենսաթոշակների և նպաստների չափը կաճի գրեթե 10 հազար դրամով:

«Բարեփոխումների իրագործմանը զուգահեռ մենք հետևողականորեն կփորձենք բարձրացնել նաև մյուս կատեգորիաների բնակիչների թոշակները»,- ասաց Փաշինյանը:

Իր առցանց եթերի ընթացքում նա դիմեց Ավանի սոցիալական ծառայությանը և կոչ արեց ուշադրություն դարձնել ընտանիքին, որին այցելել է, և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը:

Փաշինյանը նաև դիմեց իրավապահ մարմինների և անձնագրային սեղանի աշխատակիցներին վարչական շրջանի մի բնակչի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրները: Վերջինս երկար ժամանակ չի կարողանում անձնագիր ստանալ գրանցման բացակայության պատճառով:

Ինչի ՞ մասին են խոսում մարդիկ. Սևան, հայրենադարձություն և գենոֆոնդի պահպանում

Никол Пашинян в квартире

Տարեց մի զույգի ընտանիքում վարչապետի պաշտոնակատարը նույնպես երկար մնաց: Ամուսինը երկար տարիներ աշխատել է Արփա-Սևան թունելի շինարարության մեջ, իսկ կինն ավելի քան 30 տարի դպրոցում մանկավարժ է եղել: Կենսաթոշակառուն անդրադարձավ միանգամից մի քանի հարցերի` քաղաքացիների հայտենադարձությունից և միգրանտների վերադարձից մինչև Սևանա լճի մակարդակի բարձրացում և լճի էկոհամակարգի պահպանում:

Թոշակառուին հատկապես անհանգստացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը, որի ընթացքում բազմաթիվ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել:

«Սևանի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, մենք, հնարավոր է, օգտագործենք Արփա-Սևան թունելի հնարավորությունները լճի մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց Փաշինյանը:

Пашинян в квартире

Պատասխանելով աշխատանքի տեղավորման խնդրի մասին հարցին` վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց օգտագործել բոլոր հնարավորությունները` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները:

Որպես օրինակ նա նշեց, որ Ճապոնիայում ընտանիքը նկարում էր իր երեխային և հրապարակում տեսանյութերը Youtube-ում, ինչի շնորհիվ 21 մլն դոլար վաստակեց: Նա նշեց, որ ոչ բոլորը կարող են աշխատել պետական համակարգում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել տարբեր հնարավորություններ:

Զրույցն այնքան հետաքրքիր ստացվեց, որ զրուցակիցներն արդեն կանգնած շարունակեցին քաղաքացիների գիտակցության մակարդակի, աղբի խնդիրների հետ կապված հարցերի քննարկումը, գինի խմեցին:

P.S. Չնայած Փաշինյանի սուղ ժամանակին` նա չկարողացավ մերժել կրպակում աշխատող կնոջը, մտավ նրա մոտ և լավաշ համտեսեց: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:32
24 Օգոստոսի 2019
«Մալաթիա մոլ»-ում կան հրավտանգ նյութեր. հրդեհի տեղայնացումը դժվարանում է
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:
21:10
24 Օգոստոսի 2019
Վերմիշյան. «այս պահին «Մալաթիա մոլի» շրջակայքի բնակիչների տարհանման խնդիր դրված չէ» (ՖՈՏՈ)
«Մալաթիա մոլի» հրդեհի վայրում է նաև Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը:
20:34
24 Օգոստոսի 2019
ԱՆ-ը հայտնում է 9 տուժածների մասին «Մալաթիա մոլ»-ի խոշոր հրդեհի հետևանքով (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հայտնել «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով:
19:58
24 Օգոստոսի 2019
Վալերի Օսիպյանը հանձնարարել է դուրս բերել քաղաքացիական անձանց հրդեհի վայրից, բռնկումն ուժեղացել է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայր:
19:16
24 Օգոստոսի 2019
«Նովոստի-Արմենիա»-ն դեպքի վայրից մանրամասներ է հայտնում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վերաբերյալ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում է:
18:51
24 Օգոստոսի 2019
Հայտնի են որոշ տվյալներ «Մալաթիա մոլ»-ի հրդեհից 2 տուժածների առողջական վիճակի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Հայտնի են «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
18:06
24 Օգոստոսի 2019
Եվս 2 մարտական հաշվարկ է մեկնել «Մալաթիա մոլ», տուժածներից 2-ը ծխահարվել են
«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ
15:02
24 Օգոստոսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը: